Բաժիններ՝

Փաշինյանի անվտանգության աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոցում է

Փաշինյանի անվտանգության աշխատակիցն անցել է որոշակի հետազոտություններ և այժմ իրեն լավ է զգում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Վրաստան կատարած այցի ժամանակ նրա անվտանգության աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է։ Ինչպես գրում է վրացական timer.ge–ն, նա ունեցել է կորոնավիրուսին հատուկ` բարձր ջերմաստիճան և այլ բնորոշ ախտանշաններ:

Հայաստան վերադառնալուց հետո նրան անհապաղ հոսպիտալացրել են Երևանի ինֆեկցիոն հիվանդանոց։

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում:

Gepostet von Alina Nikoghosyan am Mittwoch, 4. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս