Բաժիններ՝

Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ազատվելով Ռումինիայի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Շվեդիայում` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո։

Արժանապատիվ Տ․ Սիմեոն քահանա Հովհաննիսյանը իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Գեղարքունյաց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․Համազասպ քահանա Հագեյանը՝ Կոտայքի թեմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս