Ռուբեն Հակոբյանը` «Ժառանագության» անորոշության սինդրոմով տառապելու մասին
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք արդեն որոշվել է` ո՞վ է գալու Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն, ասաց. «Մինչև այս պահը համամասնական ցուցակում որևէ տեղաշարժ չկա, և կարծում եմ` չի լինի տեղաշարժ»:
Իսկ ինչ վերաբերում է այն քննադատական տեսակետներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի` պատգամավորական մանդատի վայր դնելը ևս մեկ անգամ վկայում է, որ «Ժառանգությունն» անորոշության սինդրոմով է տառապում, և որ Ր. Հովհաննիսյանն արդեն չի զարմացնում ՀՀԿ-ին, Ռ. Հակոբյանը պատասխանեց.
«Գիտեք, այդ գնահատականները եղել են այդպես, բայց նաև այլ գնահատականներ են եղել: Ես չեմ կիսում այդ գնահատականները, և դա քաղաքական հստակ կեցվածք է: Եթե ոմանց մոտ դա դիտվում է, որ անորոշություն է, և զարմանք չի առաջացնում, լավ կլինի իրենց կեցվածքով ժողովրդի մոտ զարմանք չառաջացնեն, և ժողովուրդն էլ ինքը չհարցնի, թե ինչի՞ ենք հասել այս վիճակին: Իսկ եթե Ր. Հովհաննիսյանի մանդատը ոմանց հուզում է կամ զարմանք է առաջացնում կամ չի առաջացնում, սա լուրջ չեմ դիտում»: