Մարգարյանն այսուհետ «Վոլգա»-ով կշրջի
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե իր ծառայողական մեքենան ինչո՞ւ էր ճանապարհին բռնկվել:
Մարգարյանի փոխանցմամբ` իր մեքենան այդ միջադեպից հետո ԱԻՆ-ի և ԱԱԾ-ի մասնագետների կողմից փորձաքննության է ենթարկվել և պարզվել է, որ ընդամենը վառելիքի արտահոսքն էր եղել, ինչն էլ մեքենայի բռնկման պատճառ էր դարձել: Նա խորհուրդ տվեց որևէ մութ պատմություն չփնտրել այդ միջադեպի մեջ:
Հ. Մարգարյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, ուստի նրան կհատկացվի մեկ այլ ծառայողական մեքենա: Նրա խոսքով` իր նոր ծառայողական կլինի «Վոլգա» մակնիշի: