Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը գնահատական է տվել Սիրիայի ճգնաժամին

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ժամանելուց հետո ասել է, որ Սիրիայում «մեծ ճգնաժամ է», և դա «սրվում է», հայտնում է Xinhua լրատվականը:

 

«Կարծում եմ՝ ոչ ոք դեմ չէր լինի բռնությունները դադարեցնելու և մեկ երկրի զավակների միջև ներդաշնակության վերականգնման անհրաժեշտությանը: Հուսով եմ՝ մենք կարող ենք դա անել», – ասել է Բրահիմին:

 

Միջնորդական առաքելությամբ Սիրիա ժամանած Բրահիմին կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝   նախագահ Բաշար ալ-Ասադին և արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմին: Այցը կտևի 3 օր:

 

Քոֆի Անանից հետո Սիրիայի խնդրի դիվանագիտական լուծման առաքելությունը ստանձնած Բրահիմին հայտարարել էր, որ կծառայի միմիայն սիրիացի ժողովրդին և Սիրիայի ժողովրդից բացի ուրիշ տեր չի ունենա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930