ՊՆ-ի կենտրոնական արխիվի պետն ու ՊՆ N զորամասի տեխնիկ օպերատորը ձերբակալվել են
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով սեպտեմբերի 12-ին ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը և ՀՀ ՊՆ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: