Թուրքիայում հյուրանոցներն այլևս չեն կարող ունենալ սեփական լողափեր

Թուրքական հյուրանոցներն այլևս չեն կարող ունենալ սեփական լողափեր՝ ընդհանուր օգտագործման տարածքներում: Այս մասին, ըստ ռուսական interfax լրատվական գործակալության, հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, ով ստորագրել է համապատասխան փաստաթուղթը:

Նոր կանոնների համաձայն՝ այժմ հյուրանոցներին խստապես արգելվել է լողափի մուտքի մոտ տեղակայել սեփական անվտանգության ծառայության աշխատակիցներին: Փաստաթուղթը թույլ է տալիս լողափերը բացել բոլոր ցանկացողների համար: Ոչ մի հյուրանոց չի կարող յուրացնել ընդհանուր գործածման գոտին: Մի հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկները կարող են այցելել հարևան հյուրանոցների մոտ գտնվող լողափեր:

Տեսանյութեր

Լրահոս