Փաստաբանները բոյկոտել են «Հարսնաքարի» գործով դատական նիստը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց պաշտպանական կողմի փաստաբանների` մեղադրող դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու մասին ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը:
Ինչպես հայտնում է panorama.am-ը, մինչ այդ տուժող կողմի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը հայտարարել են, որ բոյկոտում են նիստը` պատճառաբանելով որ նիստին եկել են քաղաքացիական հագուստով անծանոթ անձինք:
Ընդմիջումից հետո նիստն սկսելուն պես դատավոր Դավիթ Հարությունյանը տուժողներին հորդորել է ներս կանչել փաստաբաններին` նիստը շարունակելու համար: Այժմ դարձյալ ընդմիջում է հայտարարվել: