Ղրիմահայերը Ուկրաինայի իշխանություններին կոչ են արել գնահատական տալ ադրբեջանցի ոճրագործի ազատմանը
Ղրիմում հայ համայնքի ներկայացուցիչները դատապարտել են Հունգարիայի իշխանություններին` հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար:
Այս մասին գրում է crimea24.info կայքը:Երեքշաբթի օրը Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Այվազովսկի եղբայրների արձանի մոտ և իրենց բողոքն էին արտահայտնում` Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել Ուկրաինայի իշխանություններին իրենց գնահատականը տալ կատարվածին:
Հայ համայնքը նաև նամակ է ուղարկել Ուկրաինայում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բայերին, ինչպես նաև Ուկրաինայում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Յանոշ Կոլարին: