Երիտասարդին ծեծելով՝ լուրջ առողջական վնաս են հասցրել
Այսօր սեպտեմբերի 12-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրացնելիս առավոտյան գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևանի Նոր Արեշ 38 փողոցի բնակիչ, 22-ամյա Աշոտ Գրիգորյանին:
shamshyan.com-ը տեղեկացնում է, որ Ա. Գրիգորյանը աշխատում է «Մոբիլ» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ Ա. Գրիգորյանը օգոստոսի 29-ին` ժամը 08:00-ի սահմաններում Արինբերդի փողոցի 4-րդ նրբանցքում գործող «Մոբիլ» ՍՊԸ-ում վիճաբանել է նշված ՍՊԸ-ի աշխատակից, Հալաբյան փողոցի բնակիչ, 39-ամյա Արմեն Գրիգորյանի հետ:
Վիճաբանության ժամանակ Աշոտ Գրիգորյանը հարվածել է Արմեն Գրիգորյանի ամորձիներին և պատճառել վնասվածք: Վիճաբանությունից հետո Ա. Գրիգորյանը իր հորեղբոր` Մովսես Խորենացի փողոցի բնակիչ, նշված ՍՊԸ-ի սեփանականտեր, 56-ամյա Երեմ Գրիգորյանի հետ վիրավորին տեղափոխել են տուն, և միայն հաջորդ օրը Գրիգորյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է: Իսկ բժիշկները հեռացրել են նրա ամորձին: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նախաքննություն է սկսվել: