HYUNDAI և VOLKSWAGEN մակնիշի ավտոբուսներ՝ Չինաստանի դեսպանատնից՝ ՀՀ ոստիկանությանը
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը ՀՀ ոստիկանությանը կտրամադրի HYUNDAI և VOLKSWAGEN մակնիշի ավտոբուսներ՝ ծառայողական գործունեության համար օգտագործելու նպատակով:
Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված էր գործադիրի փետրվարի 20-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։
Նվիրատվությունը, ըստ նախագծի, իրականացվելու է դեսպանատան և ՀՀ ոստիկանության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում։