Աուտիզմի առաջացման ռիսկը կանխատեսող նոր թեստ
Ավստրալացի գիտնականների մի խումբ գենետիկ թեստ է կառուցել, որը հնարավորություն է տալիս կանխատեսել աուտիզմի զարգացման ռիսկը: Ինչպես հաղորդում է Sciencedaily.com-ը, խումբը ղեկավարել է պրոֆեսոր Սթան Սկաֆիդասը:
Վերջինս նշել է, որ այս թեստը հնարավորություն կտա մասնագետներին վաղ գնահատել հիվանդության զարգացման ռիսկը ու դրա առաջացան դեպքում առավել արդյունավետ պայքարել դրա դեմ: Գիտնականների այս խումբը հավատացած է, որ թեստը հատկապես կարևոր է այն ընտանիքների համար, ովքեր աուտիզմով հիվանդ նախնիներ են ունեցել:
Նշենք, որ աուտիզմը հոգեկան զարգացման խանգարում է. հիվանդության հիմնական դրսևորումն այն է, որ աուտիստները չեն սիրում շփվել մարդկանց, նույնիսկ հարազատների հետ: Հիվանդության առաջացման պատճառները մինչ այժմ հայտնի չեն. ապացուցված է միայն, որ աուտիզմը գենետիկ հիվանդություն է: