«Գյուղապետի խելքն ո՞ւմ ա պետք»

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Ժողովրդական կուսակցությունը սատարել է այլ կուսակցությունների թեկնածուներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանալ հայտարարեց կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

«ՏԻՄ ընտրություններին Ժողովրդական կուսակցությունը մասնակցել է ոչ թե սեփական թեկնածուներով, այլ սատարել է այլ կուսակցությունների թեկնածուների, իսկ այդ թեկնածուների անունները մենք գաղտնի ենք պահում, քանի որ նրանք հետագայում իշխանությունների հետ պրոբլեմներ են ունենում այն պատճառով, որ մենք սատարել ենք նրանց»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Նրա գնահատմամբ` ՏԻՄ ընտրությունների ընթացքում ևս կաշառք է բաժանվել և թեկնածուներն ընտրվել են փողով: «Մարդն ընտրվում է ոչ թե իր մտավոր կարողությունները հաշվի առնելով, այլ նրանով, որքանով հավատարիմ կլինի իշխանությանը, թե չէ` գյուղապետի խելքն ո՞ւմ ա պետք»: Ժողովրդական կուսակցության նախագահը հույս հայտնեց, որ գուցե մի օր «կարժնանանք այն բախտին, որ ժողովուրդն այլևս կաշառք չի վերցնի»:

 

Տեսանյութեր

Լրահոս