«ՎԱԶ 2106»-ը հարվածել է տրակտորին. երկուսի վարորդներն էլ զոհվել են

Երեւան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին  ահազանգը Արտակարգ իրավիճակներին նախարարությունը ստացել է սեպտեմբերի 13-ին, ժամը 09.28-ին:

Ինչպես 168.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 21  TT 678 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Բելառուս T80» մակնիշի տրակտորի քարշակին, ինչի հետեւանքով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 40-ամյա Ալֆրեդ Սիրանոսյանը եւ տրակտորի վարորդը տեղում մահացել են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930