Երեկ Հալեպում ևս մեկ հայ է զոհվել

Հալեպում կրակոցից զոհվել է նաև հայազգի Ժորժ Թոփալակյանը։ Այդ երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Հալեպի օդանավակայանի ճանապարհին ապստամբների կրակոցներից զոհվել է 4, վիրավորվել՝ 11 սիրիահայ:

Այդպիսով, Սիրիայում բախումների հետևանքով այսօրվա դրությամբ առնվազն երկու տասնյակ հայեր են զոհվել։ Ընդ որում ցավալին այն է, որ այդ զոհերը ոչ թե հայերի հետ փոխհրաձգության արդյունք են, այլ պարզապես հակամարտող կողմերի միտումնավոր կամ ակամա կրակոցներին են հայերը զոհ գնում:

Տեսանյութեր

Լրահոս