«ԳԱԶէլ»-ի կտրուկ արգելակելու պատճառով ուղևորուհիներից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացնում են, որ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 17.30-ին, թիվ 98 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը, Արշակունյաց պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 60-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: