Օրբանը ոճրագործին հանձնելիս գիտեցել է՝ նա ազատվելու է
Հունգարական Politics.hu կայքի փոխանցմամբ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներում ստանալու խնդրին.
«Ես անձամբ եմ ընդունել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին որոշումը: Դրան հաջորդած իրադարձություններն անսպասելի չէին: Որոշումից հետո տեղի չունեցավ որևէ բան, որ մենք չսպասեինք:
Կառավարության բոլոր համապատասխան անդամները ներգրավվել են հարցի քննարկմանը, սակայն վերջնական որոշումը, բնականաբար, կայացրել եմ ես»: