Մահացել է հայազգի վիրաբույժ Առնոլդ Ադամյանը
Ռուսաստանում մահացել է հայազգի պլաստիկ վիրաբույժ Առնոլդ Ադամյանը: Վերջինս Մոսկավայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի վարիչն էր, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտական վիրաբույժների ռուսական դպրոցի ներկայացուցիչ:
Առնոլդ Ադամյանը 78 տարեկան էր:
Շուրջ 52 տարի Առնոլդ Ադամյանը զբաղվել է բժշկությամբ, հեղինակել է ավելի քան 600 գիտական աշխատանք: Հրատարակվել է նաև Առնոլդ Ադամյանի գեղարվեստական ստեղծագործությունների հավաքածուն: