«Կորոնավիրուս հիվանդությունը կարելի է բուժել». ՉԺՀ-ի ԱԳ նախարար
Չինաստանի ջանքերը թույլ տվեցին կանխել կորոնավիրուսի տարածումն աշխարհում, ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակումների թիվը չի գերազանցում մեկ տոկոսը: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վան Ին Գերմանիա կատարած այցի ընթացքում։
Վարակի էպիկենտրոն Հուբեյի նահանգից դուրս նոր դեպքերի քանակը նվազում է տասներորդ օրը շարունակ, իսկ առողջացածներն ավելի ու ավելի են շատանում, հավելել է նա:
«Վիճակագրական տվյալները եւ փաստերը ցույց են տալիս, որ, ելնելով ընդհանուր իրավիճակից, այդ համաճարակը կարելի է վերահսկել, իսկ հիվանդությունը բուժել»,- ընդգծգել է Վան Ին, որի խոսքը բերված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ դեղորայքային պատրաստուկների մշակման համեմատ ՉԺՀ-ում աճում է վստահությունը, որ երկիրն ունի բոլոր հնարավորությունները հաղթելու հիվանդությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: