ՎՊ-ն ներկայացրել է անդեմ առաջարկներ

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով երեկ Վերահսկիչ պալատի ներկայացրած 2011թ. տարեկան հաշվետվությանը, նշեց, որ կան մի շարք հարցեր, որոնք արտացոլված չեն այդ հաշվետվության մեջ: Իսկ դա, ըստ Ա. Մինասյանի, հնարավորություն չի տալիս ԱԺ-ին դիտարկելու, թե արդյո՞ք հաջողվել է ՎՊ-ին իր տարեկան գործունեության ծրագրում գործողություններ իրականացնելու: «Տեսեք, նույնիսկ, այսպես ասած`այս  թերի հաշվետվության եզրափակիչ մասում առաջարկություններ կան, որոնք ներկայացվել է ԱԺ-ին: Կարծում եմ՝ այդ առաջարկներն անդեմ են, որովհետև, եթե մենք դիմում ենք ԱԺ-ին, ապա ԱԺ-ն պետք է ունենան նաև համապատասխան ընթացակարգ, մինչդեռ այս հաշվետվությունը լսելիս` նույնիսկ չի էլ հաստատվում կամ քվեարկվում, և հետևանքը լինում  է այն, որ այս հաշվետվությունը մնում է հաշվետվություն»,- ասաց Ա. Մինասյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս