Նոր սարքը կարող է շնչուղիների մինչև 40 հիվանդություն ախտորոշել 1 ժամում

Հոնկոնգի գիտնականները մշակել են համակարգ, որը թույլ է տալիս մեկ թեստով արագ եւ արդյունավետ ախտորոշել շնչուղիների շատ հիվանդություններ՝ թռչնագրիպից մինչեւ թոքաբորբ, որը հարուցում է 2019-nCoV կորոնավիրուսը: Համակարգը մեկ ժամում կարող է ճանաչել վարակների 30-ից մինչեւ 40 տեսակի հարուցիչներ: Այդ մասին գրել է Standard-ը։

Թեստերը, որոնք այժմ օգտագործում են տեղերի պետական հիվանդանոցներում, կարող են մեկ անգամով հայտնաբերել մեկից մինչեւ երեք վիրուսային ախտածին: Ըստ որում նոր համակարգը, որն ստեղծել են Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները՝ Հոնկոնգի համալսարանի մանրէաբանների հետ մեկտեղ, գործում է շատ ավելի արդյունավետ ու ավելի էժան է: Մեկ թեստն արժե 200-ից մինչեւ 300 հոնկոնգյան դոլար:

Այդ համակարգի անալոգները շատ ավելի թանկ են եւ կարող են հայտնաբերել 22-ից ոչ ավելի ախտածին: Հոնկոնգցի մասնագետները պլանավորում են հետագայում կատարելագործել մշակումը եւ ի վերջո դրա արտադրողականությունը հասցնել մինչեւ 80 տեսակի վիրուսային հարուցիչների ճանաչման հնարավորության: Նորույթն արդեն անցել է կլինիկական փորձարկումների ցիկլը:

Այժմ թողարկվել են նման ապարատների մի քանի նախատիպեր: «Մենք պլանավորում են հնարավորինս արագ սկսել դրանց զանգվածային արտադրությունը»,- նշել է գլխավոր մշակող Թերենս Լաուն, որի խումբը չորս տարվա ընթացքում աշխատել է նախագծի վրա: Եթե գիտնականներին հաջողվի փող գտնել, նրանք հույս ունեն, որ իրենց համակարգը տեղերի հիվանդանոցներում մատչելի կլինի կես տարի անց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս