Նորից հին երգը
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր այսօրվա հայտարարության մեջ անդրադարձել է սեպտեմբերի 9-ին տեղի ուենցած ՏԻՄ ընտրություններին:
«Սեպտեմբերի 9-ին Հայաստանի հարյուրավոր համայնքներում տեղի ունեցան ընտրություններ, որոնք Հանրապետականի համար կարեւոր էին երկու տեսանկյունից:
Առաջին` մեզ համար շատ կարևոր էր ընտրությունների ժողովրդավարական բնույթը, և այս առումով պետք է նշեմ, որ այս ընտրությունները չնայած որոշ տեխնիկական թերությունների, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի իշխանությունները՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, անվերապահորեն գնում են երկրում ժողովրդավարության խորացման ճանապարհով:
Երկրորդ` այս ընտրություններում հասարակության մեծամասնությունն իր վստահության քվեն տվեց ՀՀԿ-ին, քանի որ չնայած առկա խնդիրներին՝ Հանրապետականը բազմաթիվ դրական քայլեր է իրականացրել տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ:
Ավելին` մեծածավալ աշխատանքներ են կատարվել աղետի գոտում: Շուրջ հինգ հազար անօթևան ընտանիքներ ստացել են բնակարաններ: Այս ծրագիրը շարունակական է և գտնվում է հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում»,- հայտարարեց Շարմազանովը: