Ընտրություն կեղծելու մասին, որ էդքան խոսում եք` մեկ ընտրակեղծարար բացահայտել ե՞ք. Երվանդ Վարոսյան

Սահմանադրական դատարանը «դակել է» կեղծված ընտրությունների արդյունքները… Այդ պատճառով, մենք Սահմանադրության մի քանի, սահմանադրական օրենքների մի քանի տասնյակ նորմ ու իրավունքի ոչ պակաս քանակով սկզբունք պիտի ոտնահարենք, ցրենք այդ դատարանը ու «մերոնց» տեղավորենք այնտեղ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Լավ, ինչպես ասում են` ձեր մուրը ձեր գլուխը, բայց հազար անգամ կներեք, մի հարց տամ էլի. ընտրություն կեղծելու մասին, որ էդքան խոսում եք` բոլոր ընտրակեղծարարներին արղեն բացահայտել դատել ե՞ք, մի քանի տասնյակ ընտրակեղծարար բացահայտել դատել ե՞ք, լավ մեկ ընտրակեղծարար բացահայտել ե՞ք…

Հա, մեկ էլ զգույշ եղեք, վերջում չպարզվի, որ ՍԴ դատավոր նշանակվելիք ձեր «մերոնց» մեջ իրական ընտրակեղծարարներն կամ նրանց զավակները ծվարած լինեն», գրել է Երվանդ Վարոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս