«Տեսա՞ք՝ ինչ ֆանֆառներով ժողվարչապետի պրոպագանդան Վերմիշյանին տարավ նստացնելու… հոգեբանորեն պատրաստվեք, բոլորիդ հետևից ժողվարչապետը գալու»
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ատելության կուսակցության տղաներ ու աղջիկներ ջան,
Վերմիշյանի անձի շուրջ ստեղծված պատմությանը երևի հետևել եք: Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչ ֆանֆառներով այդ մարդուն բերեցիք Հայաստան ու պաշտոնի նշանակեցիք, իսկ հետո ինչ ֆանֆառներով ժողվարչապետի պրոպագանդան այդ մարդուն տարավ նստացնելու:
Իսկ նկատեցի՞ք, որ ընդդիմությունը չխոսեց այդ թեմայից, անուշադրության մատնեց, և միայն ձեր կողմերից էին Վերմիշյանին պախարակում ու դատափետում: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև հեղափոխությունն իր զավակներին խժռելու օրենք ունի: Ձեզանից և ոչ մեկը չի խուսափելու խժռվելուց: Հեղափոխության օրենքները ֆիզիկայի օրենքների պես են՝ չեն փոփոխվում:
Դուք հո՞ լավ գիտեք, թե ձեզանից ով ինչով է զբաղված, դուք հո՞ լավ գիտեք, որ ձեր ճնշող մեծամասնությունը Վերմիշյանից լավը չէ, ավելին՝ ձեր մի զգալի հատվածի համեմատ Վերմիշյանն իր արածով ուղղակի սուրբ է:
Ի՞նչ եք կարծում՝ ժողվարչապետը չգիտի՞ ձեր արածների մասին: Բարի խորհուրդ. հոգեբանորեն պատրաստվեք, բոլորիդ հետևից ժողվարչապետը գալու է: Սենսացիայի ու սկանդալի ամենակուլ մեքենան հենց հիմա ձեր դռանն է: «Երկիր -Հայկական ժամանակում» այլևս դուք եք ժողվարչապետի ինքնահաստատման օբյեկտները»:
Ատելության կուսակցության տղաներ ու աղջիկներ ջան, Վերմիշյանի անձի շուրջ ստեղծված պատմությանը երևի հետևել եք: Հիշում եք…
Gepostet von Mihran Hakobyan am Sonntag, 9. Februar 2020