ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիացի փախստականների թիվը անցել է 250 հազարից

Հարևան երկրներում թաքնվող սիրիացի փախստականների թիվը անցել է 250 հազարից: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսի խոսքերը:

«Վերջին տվյալները ցույց են տալիս, որ տարածաշրջանում գրանցված է կամ գրանցման է սպասում սիրիացի ավելի քան մեկ քառորդ միլիոն փախստական (253,106 մարդ)»,- հայտարարել է Էդվարդսը Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցում:

Այս պահին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Անտոնիու Գուտերիշը կազմակերպության դեսպանի՝ դերասանուհի Անջելին Ջոլիի հետ գտնվում է Հորդանանում, որտեղ մեծ թվով սիրիացի փախստականներ կան:

Սիրիայում մեկուկես տարի շարունակվող հակամարտության հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է 17 հազար մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930