Ընտրապայքարն ընթանալու է երեք նախագահների միջև
«P-art» ընկերության ղեկավար Կարեն Քոչարյանի կարծիքով` 2013թ. նախագահական ընտրություններում մրցապայքարն ընթանալու է ՀՀ երեք նախագահների միջև:
«Այն խայթոցները, հարցազրույցները, որ կան մամուլում, արդեն խոսում են այն մասին, որ ակտիվ քաղաքականության ստարտը տրվել է»,- այսօր ասուլիսում հայտարարել է Կ. Քոչարյանը` ընդգծելով, որ խոսքը ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի և ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցների մասին է:
Ըստ Կարեն Քոչարյանի` Ռուբեն Հայրպետյանը, լինելով ոչ քաղաքական գործիչ, բայց նաև ոչ պատահական մարդ իշխանության մեջ, մեսիջներ է հղել: