Բաժիններ՝

Պետությունը պետք է ուշադրություն դարձնի պղնձի արտահանմանն ու շտապ ձուլարան կառուցի

«Հայաստանում հարկավոր էր արգելել ղեկը փոխված մեքենաների շահագործումը, քանի որ դրանք վտանգավոր են երթևեկության համար»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

«Աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելելու փոխարեն՝ ղեկը տեղափոխելը պետք է արգելեին: Գործարանային տեսքով շահագործելն ավելի անվտանգ է, քան վերասարքավորված վիճակում: Կան մոդելներ, որոնք միայն աջակողմյան ղեկով են, իսկ տեղափոխելիս շրջադարձի անկյունն էլ է փոքրանում: Արդյունքում, մեքենան մեծ վտանգավորություն է ներկայացնում երթևեկության համար: Դրա համար հարկավոր էր արգելել ընդհանրապես ձևափոխված մեքենայի շահագործումը»,- ասաց Վահագն Սահակյանը:

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ զարկ տանք էլեկտրոմոբիլների արտադրությանը:

«Մոտ 12 տարի առաջ ավստրիական  բիզնեսմենների խմբի հրավիրեցի ՀՀ, և մեր նպատակն էր՝ հայկական ինժեներական ասոցիացիա ստեղծել, կազմակերպել էլեկտրամոբիլների ոչ թե արտադրություն, այլ եղած ավտոմոբիլային պարկի ձևափոխություն, այսինքն՝ առկա մեքենաները ձևափոխել էլեկտրամոբիլների:  Սա շատ իրատեսական է: Խորհուրդ եմ տալիս, որպեսզի պետությունն ուշադրություն դարձնի պղնձի արտահանմանն ու շտապ ձուլարան կառուցի: Ամբողջ աշխարհն այսօր գնում է դեպի էլեկտրամոբիլը, որի սիրտը էլեկտրական շարժիչն է, թոքերն էլ՝ մարտկոցները»,- նկատեց Վահագն Սահակյանը:

«Այսօրվա ավտոմեքենաների շարժիչներն ընդամենը տարբերվում են երկու բանով. իրանը պատրաստված է ոչ թե չուգունից, այլ ալյումինից, որպեսզի թեթև լինի, իսկ սառեցման պրոցեսը՝ արագ: Սա ՀՀ-ում հնարավոր է արտադրել: Կարելի է համարել գերակա ճյուղ ու ուժերն ուղղել այդտեղ, որպեսզի պղինձը մնա ՀՀ-ում, կազմակերպվի շարժիչների արտադրություն: Համոզված եմ, որ բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ կցանկանան  շարժիչների արտադրության համատեղ գործարաններ ունենալ: Որոշակի ճանապարհ կբացվի նաև ներկրված մեքենաների ձևափոխման համար»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս