Երևանի կենտրոնում ինքնասպանություն է կանխվել
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 21.25-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի թիվ 1ա շենքից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կասեցվել է Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ` 1968թ. ծնված Ա. Ստեփանյանի ինքնասպանության փորձը: