ԱՄՆ գործող նախագահը առաջ է անցնում իր հանրապետական մրցակցից. հարցում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրերս անցկացված համագումարն օգնել է նախագահի թեկնածու Բարաք Օբամային վերադարձնել իր առաջատարի դիրքը նախընտրական պայքարում: CNN հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ Օբամային աջակցության մակարդակն ավելացել է 4 տոկոսային կետով՝ կազմելով 52%, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Օբամայի հանրապետական մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին կողմ է արտահայտվել հարցվածների 46%-ը:

 

Մինչ դեմոկրատների համագումարը, որն անցկացվել էր նախորդ շաբաթ, թեկնածուներն ունեին աջակցության հավասար մակարդակ՝ 48 %: Իսկ, օրինակ, Հանրապետական կուսակցության համագումարից առաջ, որն անցկացվել էր օգոստոսի վերջին, Ռոմնիի վարկանիշը ցածր էր Օբամայի վարկանշից:

Հարցումներն անցկացվել են սեպտեմբերի 7-9-ը, հարցերին պատասխանել է 1 022 չափահաս ամերիկացի: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին:

Տեսանյութեր

Լրահոս