«Բայց եթե ձեր դուրը գալիս է, որ Նիկոլը ձեզ էշի տեղ է դնում…». Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինս որպես ապացույց իր հայտարարության, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններ է առաջարկել իրեն, հրապարկել էր գրչի լուսանկար.
«Տեսառեպորտաժ է 2018 թվականի մայիսի 25-ի նիստից «Հայաստան» հիմնադրամի։ Այս տեսանյութում Նիկոլի ձեռքի գրիչը կապույտ է։ Մի քանի վայրկյան էլ երևում է, որ Հրայրը հետը հանգիստ շփվում է, բայց հետո էլի ձեռքին նույն կապույտ գրիչն է։ Հրայրի գրիչն էլ Հրայրի առջև է, թղթին դրած, սև գրիչ է։
Անկախ այն բանից Հրայրն իրեն գրիչ տվել է, չի տվել, թե Նիկոլն ա գրիչը վերցրել ու չի վերադարձրել, թե ինչ, սա իր ասած. «Ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս փորձում էր իր ծառայություններն ինձ առաջարկել»-ու ապացույց չի կարող լինել։
Բայց եթե ձեր դուրը գալիս է, որ Նիկոլը ձեզ էշի տեղ է դնում…
#sutNikol
Հ.Գ. Վիդեոն գտավ Հայկ Խաչիկյանը»: