Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքի ամդամների ակտիվության մասին

Վարչապետն իր ընտանիքի անդամներին՝ կնոջն ու դուստրերին, քաջալերում է իրենց ակտիվությամբ քաջալերել ուրիշ կանանց՝ լինել տնտեսապես, հանրային քաղաքական իմաստով ավելի ակտիվ։ Այս մասին նա ասաց Կապանում իր մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կբացատրի իր ընտանիքի՝ քաղաքական գործընթացներում ակտիվությունը:

«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ իմ ընտանիքը քաղաքական ակտիվություն ցուցաբերել է միշտ։ Այսօր ասում են, թե ինչու է իմ դուստրը հարցազրույց տալիս: Եկեք նայենք, թե իմ որդին ու դուստրը երբվանից են սկսել հարցազրույցներ տալ՝ «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների պատերի տակ: Ասում են, թե ինչու է իմ կինն ակտիվ: Վերջերս հրապարակվեց փաստ, որ երբ ես ակտիվ էի, նա քաղաքականապես ակտիվ էր: Մենք ուզում ենք՝ ՀՀ քաղաքացիները լինեն ակտիվ և ՀՀ-ում կանանց ներգրավվածության տոկոսը մեծանա: Եվ ես քաջալերում եմ իմ ընտանիքի անդամներին, որ իրենք իրենց ակտիվությամբ քաջալերեն ուրիշ կանանց լինել տնտեսապես, հանրային քաղաքական իմաստով ավելի ակտիվ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքը նեղվում, երբ ընտանիքի անդամները հնչեցրած մտքերի համար երբեմն քննադատությունների են արժանանում՝ վարչապետն արձագանքեց՝ քննադատություններից չի նեղվում: Նա դիտարկում արեց՝ եթե սուտ է հնչում, պետք է դրան չանդրադառնա՞ն, ուղղակի հարկ են համարում պարզաբանել՝ որտեղ է ճշմարտությունը և որտեղ սուտը:

Տեսանյութեր

Լրահոս