«2018թ. մայիսից սկսած Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ». Նիկոլ Փաշինյան

Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր բնակարանի խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ օրվա իշխանությունն իրենից ձերբազատվելու խնդիր ունի: Մոտ մեկ ամիս առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրվեց, Թովմասյանը կրկին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրեն դրանից 6 ամիս առաջ էին զգուշացրել X, Y, Z քայլերը չկատարելու, այսինքն՝ հրաժարական չտալու դեպքում՝ իր դեմ քրեական գործ հարուցելու հնարավորության մասին:

Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ, երբ վարչապետ Փաշինյանը իրեն ուղղված հարցում  լսեց այս մասին, զարմացավ՝ «տենց բա՞ն ա ասել»:

«Ասեմ ավելին՝ 2018թ. մայիսից սկսած, սկզբից՝ ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով,  Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ որքան ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ՝ ինչեր, ինչեր, ինչեր: Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ: Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս