Արման Սարգսյանը հանդիպել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմի հետ
Հունվարի 24-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հանդիպում ունեցավ նորաստեղծ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անձնակազմի հետ։
Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը։
Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը շնորհավորեց ոստիկանության ծառայողներին` վերանշանակվելու և առաջխաղացումների կապակցությամբ։ Նա կարևորեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների հենքի վրա ստեղծված քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործունեությունն ու օպերատիվ գործունեության համակարգող դերը տարածքային ստորաբաժանումների համար։
Խոսելով ստորաբաժանման ծառայողների մասնագիտական պատրաստվածության մասին՝ Արման Սարգսյանն ընդգծեց` քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ծառայելու են միայն պրոֆեսիոնալներ։ Նա հորդորեց անընդհատ կատարելագործել գիտելիքները, լինել կարգապահ։
Քննարկվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում կադրային քաղաքականության և օպերատիվ ծառայության մասին հարցեր։
Հանդիպման ավարտին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը հավաստիացրեց, որ ստորաբաժանումը պատվով և բարեխիղճ ծառայությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները։