Ռուբեն Հայրապետյանն ու Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց են ունեցել

«Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, և Ռուբեն Հայրապետյանը կտրականապես հերքել է` ասելով, որ ինքը (Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ:- Ա.Ս.)  նման բան չի ասել, և հրապարակվածը (այն մասին, որ թե «Հարսնաքարի» դեպքից հետո իր տան առջև բողոքի ցույցերը կազմակերպել է Գագիկ Ծառուկյանը:- Ա.Ս.)  չի համապատասխանում իրականությանը»,- 168.am-ին տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է ՀՀԿ անդամ Ռուբեն Հայրապետյանի` ֆրանսիական «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցը, որտեղ նշվում է, թե «Հարսնաքարի» հայտնի դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանի տան առջև բողոքի ցույցերը կազմակերպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


 

Տեսանյութեր

Լրահոս