Բաժիններ՝

Սքոթլենդ-Յարդն սկսել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիան կիրառել Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի ոստիկանությունը հունվարի 24-ին հայտարարել է հանցավորության դեմ պայքարի նպատակով փողոցներում դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումն սկսելու մասին: Այդ մասին ասված է Սքոթլենդ-Յարդի հաղորդագրության մեջ։

«Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան հիմնվելու է հետախուզական տվյալների վրա, տեխնոլոգիան կիրառվելու է Լոնդոնի որոշակի վայրերում: Դա կօգնի պայքարել ծանր հանցագործությունների դեմ, այդ թվում՝ դանակի եւ հրաձգային զենքի օգտագործմամբ, երեխաների սեռական շահագործման դեմ, ինչպես նաեւ կօգնի պաշտպանել նրանց, ովքեր գտնվում են խոցելի վիճակում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը նշում է, որ այս տեխնոլոգիան ոչ մի կերպ չի փոխարինում ոստիկանության աշխատանքի ավանդական համակարգին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս