Աղիքային խանգարման երևույթներ` Վայքի դպրոցի աշակերտների մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Poracav-e1347105294722.jpg)
Երեկ ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և համաճարակային տեսչությունն ահազանգ է ստացել, որ Վայքի հիմնական դպրոցում երեխաների մոտ արձանագրվել են աղիքային խանգարումների երևույթներ: ԱՆ մասնագետների խումբը մեկնել է Վայք և տեղի մասնագետների հետ իրականացրել համաճարակաբանական հետազոտություն:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները նախորդ օրը գանագատվել էին թուլությունից, սրտխառնոցից, ոմանք փսխումից, 5 երեխայի մոտ նկատվել են լուծի երևույթներ:
Բակային համայցերի ժամանակ երեխաների մոտ նոր դեպք չի հայտնաբերվել: Վայքի բուժմիվորումում սեպտեմբերի 6-ին և 7-ին հոսպիտալացման դեպքեր և շտապ օգնության կնչեր չեն գրանցվել: ԱՆ տվյալներով` հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: