Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող վերադարձնել Սանչեսին հունվարին

Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ» «Ինտերից»: Այս մասին Թվիթերում գրել է լրագրող Սայմոն Սթոունը:

Անգլիական և իտալական ակումբների միջև կնքված վարձակալական պայմանագրում չկա մրցաշրջանի կեսին խաղացողին վերադարձնելու մասին դրույթ: Այդպիսով, մանկունյանցիները չեն կարող վերադարձնել հարձակվողին, չնայած վնասվածքների պատճառով խնդիրներ ունեն կազմում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական հարձակվող Մարկուս Ռաշֆորդը վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ խաղադաշտ դուրս չի գա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031