Վրաստան այցելող ԱՄՆ փոխպետքարտուղարը կուսումնասիրի նախընտրական վիճակը
Սեպտեմբերի 10-12-ը Վրաստան է այցելելու ամերիկյան միջգերատեսչական պատվիրակությունը, որը գլխավորելու է ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Մելիան: Այս մասին հաղորդում է վրացական apsny.ge կայքը՝ վկայակոչելով Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ամերիկյան պատվիրակության կազմում լինելու են Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության, պաշտպանության ու արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչները: Միջգերատեսչական պատվիրակությունը գնահատական է տալու Վրաստանի նախընտրական միջավայրին: