Մոսկվան համաձայնություն չի տալիս Ղազախստանից նավթի մատակարարումներին. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից Բելառուսի համար նավթի մատակարարումներին։
«Հնարավոր է՝ Ղազախստանը կկարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը դրան համաձայնի: Տարօրինակ է. մեր դաշնակիցը նավթի մատակարարման համաձայնություն չի տալիս մեր մյուս դաշնակցից: Դե ինչ, այժմ այս իրադրությունն է նավթի մատակարարման հարցում, եւ մենք պետք էդրանից գլուխ հանենք»,-Բելառուսի ղեկավարի խոսքը մեջբերում է «Sputnik Բելառուս»-ը: