Վարչապետը չէր կարողացել մասնակցել վիքիհավաքին
Այսօր «Արմենիա-Մաիրոտ» հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում մեկնարկել է «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը, որը շարունակվելու է նաև վաղը:
Նախապես հայտարարվել էր, որ այդ միջոցառմանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն վերջինս չմասնակցեց միջոցառմանը:
Միջոցառման կազմակերպիչներն ընդամենը տեղեկացրին, որ վարչապետը չի գալու «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառմանը, քանի որ «չի կարողացել»: Իսկ թե ինչո՞ւ «չի կարողացել»` չասվեց:
Հիշեցնենք, որ «Վիքիկոնֆերանս Երևան 2012-ը» Վիքիպեդիայի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում:
Միջոցառման նպատակն է աջակցել Վիքիպեդիայի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ վիքիպեդիացիների շարքերը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում: