Սիրիական կառավարական ուժերը շարունակում են գործողությունները ապստամբների դեմ
Ուրբաթ սիրիական զորքերը Թել-Շեհաբ լեռնային տարածքում` Հորդանանի հետ սահմանին, ոչնչացրել են ապստամբների մի խմբավորում: Սիրիական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունն հաղորդում է, որ սահմանային Նասիբ շրջանում տեղի ունեցած մարտերի ժամանակ ահաբեկիչների 7 ղեկավար է զոհվել:
Բանակային հատուկ ստորաբաժանումը զինյալներին հետպնդում է Դամասկոսից 110 կմ հարավ գտնվող Հիրբեթ-Գազաալում: Դերա քաղաքում 2 դիվերսանտ է ոչնչացվել: Սակրավորները ականազերծել են ճանապարհների որոշ հատվածներ:
Ուրբաթ ահաբեկիչները Դամասկոսի մզկիթներից մեկի մոտ ռումբ էին պայթեցրել: Սիրիական պետական հեռուստաընկերության տվյալներով` զոհվել է մզկիթը պահպանող 5 օրինապահ: Կան վիրավորներ: Հարավային հատվածից մուտքը քաղաք դեռևս արգելափակված է:
Դեյր Ասաֆում մի քանի օրվա մարտերից հետո սիրիացի զինվորականները ստորգետնյա թունելներ են հայտնաբերել, որոնք ապստամբները օգտագործում էին որպես թաքստոց:
Հալեպում` Դամասկոսից 355 կմ հյուսիս, կառավարական զորքերը կանխել են քաղաքի կենտրոն մուտք գործելու Սիրիական ազատ բանակի ապստամբների փորձերը: