Բաժիններ՝

Միջազգային զբոսաշրջությունը 4 տոկոսի աճ է արձանագրել. ՄԱԿ

Միջազգային տուրիստական ժամանումների թիվը 2019 թվականի արդյունքներով հասել է 1,5 միլիարդի նշագծին: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ԶՀԿ):

Նրա տեղեկատվության համաձայն, այս ցուցանիշը 4 տոկոսով բարձր է 2018 թվականին գրանցված թվից, երբ ճանապարհորդների թիվը, որոնք ուղեւորվել են այլ երկրներ, կազմել է 1,4 միլիարդ: Ինչպես նշել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ում, սպասվում է, որ աճի միտումը կպահպանվի ընթացիկ տարում եւ կկազմի մոտավորապես 3-4 տոկոս: Կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ «անորոշության եւ անկայունության այս ժամանակներում զբոսաշրջությունը մնում է տնտեսության հուսալի հատվածը»:

Անցյալ տարի Եվրոպա տուրիստական ժամանումների թիվն ավելացել է 4 տոկոսով: Օտարերկրյա զբոսաշրջության մակարդակը 5 տոկոսով աճել է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ 4 տոկոսով՝ Աֆրիկայում: Ամերիկայում այս ցուցանիշն ավելացել է 2 տոկոսով: Բացի այդ, 8 տոկոս աճ է գրանցվել Մերձավոր Արեւելքում: ՄԱԿ-ի ԶՀԿ-ն այս արդյունքները հրապարակել է Մադրիդում աշխարհի խոշորագույն տուրիստական տոնավաճառներից մեկի՝ ՖԻՏՈւՐ-ի բացումից երկու օր առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս