Բաժիններ՝

Իսպանիայում տարերքի զոհ է արձել առնվազն երեք մարդ. 20minutos

Իսպանիայում առնվազն երեք մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատճառով, որն ուղեկցվում է քամու ուժգին պոռթկումներով եւ ձյան տեղումներով: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել է 20minutos թերթը։

Հրատարակության տեղեկատվության համաձայն, կիրակի օրը մի տղամարդ է մահացել Աստուրիա ինքնավար հանրակցությունում: Բացի այդ, երկուշաբթի օրը հայտնի է դարձել Գանդիայում (Վալենսիայի ինքնավար հանրակցություն) անօթեւան մի կնոջ մահվան մասին:

Եվս մեկ տղամարդ զոհվել է Պեդրո-Բեռնարդո բնակավայրում (Կաստիլիա-ի-Լեոնի ինքնավար հանրակցություն): Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը փոթորկի պատճառով նախազգուշացում է հայտարարել թագավորության 33 նահանգում: Եղանակային պայմանների պատճառով փակվել են մի քանի ճանապարհներ, ինչպես նաեւ Վալենսիայի եւ Գանդիայի նավահանգիստները:

Թերթի տվյալներով՝ Վալենսիայի 194 մունիցիպալիտետներում չեղարկված են պարապմունքները: Իսպանիայի օդանավակայանների վարչությունը Twitter-ում հայտնել է, որ Ալիկանտեի օդանավակայանն օրվա ընթացքում փակ կլինի անվտանգության նկատառումներով: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, եղանակային բարդ պայմանները կպահպանվեն նաեւ հունվարի 21-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս