Հստակեցվել է Իրանի նախագահական ընտրությունների օրը, որին Ահմադինեջադը չի առաջադրվի

Իրանում նախագահական ընտրություններ կկայանան եկող տարվա հունիսի 14-ին, գրում է The Jerusalem Post-ը` վկայակոչելով Իրանի ներքին գործերի նախարարությանը:

 

2013թ.-ին նշանակված ընտրությունների ժամանակ կմրցեն գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմնակիցն ու նրա պահպանողական հակառակորդները: Ինչպես նշում է IRNA գործակալությունը, հաջորդ նախագահական ընտրությունները կհամընկնեն ՏԻՄ ընտրությունների հետ:

 

Գործող նախագահը, ելնելով երկրի օրենսդրությունից, չի կարող իր թեկնածություն առաջադրել երրորդ անգամ: Ավելի վաղ Ահմադինեջադը հայտարարել էր, որ չի մասնակցելու նախագահական մրցապայքարին և պաշտոնից հեռանալուց հետո կզբաղվի գիտական աշխատանքով:

Տեսանյութեր

Լրահոս