Բաժիններ՝

Հայտարարվել են 2019 թվականի ամենատարածված նշանաբառերը

2019 թվականին աշխարհի ամենատարածված նշանաբառերը, ինչպես եւ 2018 թվականին, կազմված են եղել ստեղնաշարի ստեղների ամենապարզ զուգակցումներից. «123456» եւ «qwerty», ինչպես նաեւ դրանց համակցություններից (օրինակ՝ «1q2w3e»): Հունվարի 17-ին այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով DeviceLock կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունը։ Նշվում է, որ թոփ-10-ում տեղ են գտել նաեւ «password» եւ «111111» նշանաբառերը:

Հետազոտությունը կատարվում է երրորդ անգամ: Դրա մեջ է մտել լոգինների եւ նշանաբառերի շուրջ 5 միլիարդ զույգ, որոնք հայտնի են դարձել անձնական տվյալների զանգվածային արտահոսքերի պատճառով:

Ինչպես նշել է DeviceLock հետազոտական ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, գլխավոր վտանգն այն է, որ տարածված նշանաբառերի միջոցով չարագործները կարող են առանց խնդիրների «կոտրել» ուրիշի էլեկտրոնային փոստը, իսկ դա, իր հերթին, խարդախներին կարող է թույլ տալ ստանալ առցանց-բանկի մուտք կամ ինտերնետ-խանութում ապրանքներ պատվիրել ուրիշի հաշվին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս