Բաժիններ՝

Ժոզե Մոուրինյո. Մանչեսթեր Սիթին կարող է հաղթել Չեմպիոների լիգան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել , թե Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ինչ մրցակիցներ են բաժին հասել իր թիմին:

«Մեր խմբի չորս թիմերից երեքը եվրոպայի ուժեղագույն առաջնությունների չեմպիոններ են: «Բորուսիան» ճիշտ տրամադրված թիմ է և հոյակապ կազմ ունի: Կան շատ գերմանացի, ինչպես նաև երկու լեհ լավագույն խաղացողներ: Նրանք Չեմպիոնների լիգայի խաղարկության փորձ են կուտակում, ունեն լավ մարզադաշտ և նվիրված երկրպագուներ:

«Այաքսի» հետ դու երբեք չգիտես, թե ինչ կլինի: Նրանք կարող են ցանկացած թիմի արյունը պղտորել:

«Մանչեսթեր Սիթին» նույնպես ուժեղ թիմ է: Նրանք շատ փող ունեն և բարձրակարգ խաղացողներ, ովքեր ընդունակ են հաղթել Չեմպիոնների լիգան: Կարծում եմ, նրանք հենց դրա համար են հավաքված: Բավական է միայն հետևել, թե ինչպիսի ներդրումներ են ամեն տարի կատարում ակումբի սեփականատերերը: Ընդհանուր առմամբ, ծանր պայքար է սպասվում, բայց վստահ եմ, որ մեզ ավելի հեշտ կլինի, քան մյուսներին: Իմ սաները կոփված են նման պայքարներում: «Ռեալն» անչափ բարձր մրցակցային ոգի ունի », – պորտուգալացուն է մեջբերում AS-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս