ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Հայաստանի նախագահի հրամանով ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել է Արշալույս Փայտյանը:
Նշենք, որ նա սպառազինութան, գնումների գծով պատասխանատուն էր: Նրան են վստահվել նաեւ ոլորտում մի շարք կարեւոր գործառույթներ կապված ֆինանսական այլ հարցերի հետ:
Հիշեցնենք, որ ՊՆ-ում օրեր առաջ աշխատանքից ազատվեցին Յուրի Խաչատուրովի տեղակալ Վալերի Գրիգորյանը եւ հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջին երկուսի հեռացումը պայմանավորված էր զորկոչի հետ կապված բացահայտումներով. առողջական խնդիրներ ունեցող զինվորներ զորակոչելու դեպքեր էին բացահայտվել: