ԱՀԿ-ն ներկայացրել է առաջիկա տասնամյակի գերակա խնդիրների ցանկը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկության համար գերակայությունների թվում ներառել է բնակչության պաշտպանությունն անառողջ սննդակարգից: Ընդամենը «Առողջապահության համար շտապ մարտահրավերներն առաջիկա տասնամյակում» ցանկի մեջ թվարկված է 13 սուր խնդիր, որոնք լուծում են պահանջում: Դրանց թվում են՝ առողջության համար ռիսկերի նվազեցումը կլիմայի փոփոխության պատճառով, դեղորայքից հիվանդ մարդկանց օգտվելու հնարավորության ընդլայնումը, ներդրումները բուժաշխատողների պատրաստման բնագավառում եւ բժշկական օգնության ցուցաբերումը հակամարտությունների շրջաններում:

«Աշխարհում հիվանդությունների հետ կապված բեռի գրեթե մեկ երրորդի պատճառը պարենի պակասն է, ոչ անվտանգ մթերքների առկայությունը եւ անառողջ սննդակարգերը»,- հիշեցնում է ԱՀԿ-ն՝ ուշադրություն հրավիրելով աշխարհում ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց թվի ավելացման, ինչպես նաեւ սխալ սնվելու հետեւանքով հիվանդացության աճի վրա:

Խոսելով կլիմայի փոփոխմանը վերաբերող ռիսկերի դեմ պայքարի մասին՝ ԱՀԿ-ն արձանագրում է. «Կլիմայի ճգնաժամն առողջապահության ճգնաժամն է»: «Օդի աղտոտվածությունն, ըստ գնահատումների, տարեկան սպանում է 7 միլիոն մարդ:

ԱՀԿ-ի՝ Ժնեւի կենտրոնակայանում առաջիկա տաը տարում լուծում պահանջող լուրջ խնդիր է են համարում հակամարտությունների գոտիներում օգնության ցուցաբերումը բնակչությանը: Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2019 թվականին 11 երկրում առողջապահության հիմնարկությունները 978 անգամ ենթարկվել են հարձակումների: Այդ գրոհների հետեւանքով զոհվել է 193 մարդ:

ԱՀԿ-ն համաշխարհային հանրակցությանը կոչ է անում վերջ դնել համաճարակներին: Դրանց թվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզը եւ մալարիան: Փորձագետների կանխատեսումներով՝ 2020 թվականին վարակիչ հիվանդություններից կմահանա շուրջ 140 հազար մարդ:

ԱՀԿ-ն պայքարում է բժշկական կադրերի պատրաստման բնագավառում ներդրումների ընդլայնման համար, քանի որ մինչեւ 2030 թվականն «աշխարհին կպահանջվի առողջապահության 18 միլիոն աշխատող, հիմնականում բնակչության մեկ շնչի հաշվով ցածր եւ միջին եկամուտներով երկրներում, ներառյալ 9 միլիոն բուժքույր եւ մանկաբարձուհի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս