Բաժիններ՝

Գողություն թիվ 58 երթուղու ավտոբուսում

Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել և բերման ենթարկել գրպանահատներին:
Հունվարի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 70-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել, որ րոպեներ առաջ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ, թիվ 58 երթուղու ավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու սոցիալական քարտ:

Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության դեպքը բացահայտվեց:

Քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Արևշատ գյուղի 50-ամյա մի բնակչի:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս