«Այս թեման առանցքայիններից պետք է լինի ողջ տարվա ընթացքում». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը։
Այս թեման առանցքայիններից պետք է լինի ողջ տարվա ընթացքում, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտության համար։
Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ պետք է մշակել եւ ընդունել ԱԺ համապատասխան հայտարարություն, որն անհապաղ թարգմանել եւ հղել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։
Որպես օրինակ կարող է օգտագործվել իմ կողմից մշակված, Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված եւ 28.02.2018 ընդունված ԱԺ հայտարարությունը եւ նրանից բխած գործողությունները»։
Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը։Այս թեման առանցքայիններից պետք է լինի ողջ տարվա ընթացքում,…
Gepostet von Armen Ashotyan am Montag, 13. Januar 2020